«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան անսասանորեն աջակցել է ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես, իր էթնիկ հայրենակիցների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակի լույսի ներքո: Թուրքիան կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր հարցերում, որոնցով ես զբաղվել եմ որպես MI6-ի ղեկավար»,- հայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։               
 

Իրենց դոմինանտ համարողների մի մասը կլքի պատմական ասպարեզը, և նրանց փոխարինելու կգան վերելք ապրող նորերը

Իրենց դոմինանտ համարողների մի մասը կլքի պատմական ասպարեզը, և նրանց փոխարինելու կգան վերելք ապրող նորերը
23.08.2025 | 14:05

Աշխարհաքաղաքական դինամիկայի բավիղներում ճիշտ կողմնորոշվելու համար շատ կարևոր է հասկանալ կայսրությունների ու գերտերությունների կյանքի ցիկլը՝ նրանց ծագումը, վերելքը, կործանումն ու հնարավոր վերածնունդը։

Սկզբունքորեն կայսրություններն ու գերտերությունները բաժանվում են երկու տեսակի՝

1․ Որոնք անկում են ապրում ու հեռանում պատմական ասպարեզից իրենց հնարավորությունները սպառելու և պասիոնարությունը կորցնելու պատճառով ու այլևս վերածննդի շանս չեն ունենում:

2․ Որոնք, առանց պասիոնարությունը լրիվ կորցնելու, ընկնում են ավելի հզորների հարվածներից, բայց և մնացորդային պասիոնարության պատճառով ունենում են վերածննդի շանս։

Վերջիններիս տիպական օրինակներն են Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը և ուրիշներ, որոնք բազմիցս վերածնվել են՝ շնորհիվ իրենց կայսերական մենթալիտետի և մնացորդային պասիոնարության։

Իսկ այնպիսիներն էլ, ինչպես Հռոմն ու Բյուզանդիան, որոնք, երկարատև դոմինանտ ու հարաբերականորեն բարեկեցիկ կյանքի պատճառով, իրենց հնարավորությունների սպառման պատճառով են հեռացել պատմական ասպարեզից, այլևս վերածննդի շանս չեն ունեցել։

Այս հանգամանքի հետ հաշվի նստելը շատ կարևոր է ներկայի աշխարհաքաղաքական իրավիճակի անալիզի և հնարավոր ապագայի հետ կապված կանխատեսումների համար, որտեղ ներկայի դոմինանտ և պատմական իներցիայով իրենց դոմինանտ համարողների մի մասը կլքի պատմական ասպարեզը, և նրանց փոխարինելու կգան վերելք ապրող նորերը։

Նույն բնույթի օրինաչափությունը ուժի մեջ է նաև անձ մակարդակի մարդկային կյանքում, որտեղ բոլոր հնարավորությունները չկորցրած մարդը ունի վերածննդի շանս, որը ճիշտ է նաև մարդկային խմբերի ու ավելի բարձր մակարդակի մարդկային համակարգերի համար։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4673

Մեկնաբանություններ